ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Առաջարկում եմ բացել քաղաքականությամբ չզբաղվողների կուսակցություն՝ ՔՉԿ

Առաջարկում եմ բացել քաղաքականությամբ չզբաղվողների կուսակցություն՝ ՔՉԿ
13.03.2025 | 10:50

Հարցումներ են անում, թե ում կընտրեք, եթե ընտրություններ լինեն, 72 տոկոսը ոչ մեկի անունը չի տալիս տարբեր պատճառաբանություններով: Հիմա չխոսեմ այն մասին, որ աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա, նույնիսկ չեմ խոսի, թե ինչպե՞ս է ստացվել, որ մեր ժողովուրդը դեռ պետություն ունի, ուղղակի նորից կառաջարկեմ բացել քաղաքականությամբ չզբաղվողների կուսակցություն՝ ՔՉԿ, որի առաջնորդը պետք է գնա պասպորտ սեղան և իր անուն ազգանունը փոխի, դարձնի Ոչ Մեկը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3701

Մեկնաբանություններ